Բաժիններ՝

Մուշարաֆին մեղադրել են պետական դավաճանության մեջ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` պակիստանյան դատարանը երկրի նախագահ Փերվեզ Մուշարաֆին մեղադրել է պետական դավաճանության մեջ:

Մեղադրանքը կապված է նրա հետ, որ 2007 թվականին Մուշարաֆը, հանդիսանալով Պակիստանի նախագահ, երկրի տարածքում մտցրել է արտակարգ դրություն, ինչը զգալիորեն ընդլայնել է նրա իրավունքները:

Մուշարաֆի դեմ ներկայացվել է մեղադրանքի 5 կետ, որոնցից յուրաքանչյուրի հարցով Մուշարաֆը հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս