ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել
Չինաստան ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակության այցի շրջանակում այսօր Պեկինում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ: Ինչպես տեղեկացնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հանդիպման արդյունքում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև:
Համաձայնագրի շրջանակում Հայաստանի և Չինաստանի կենտրոնական բանկերը համաձայնվել են երկու երկրների միջև փորձի փոխանակում իրականացնել դրամավարկային քաղաքականության, ֆինանսական կայունության, վճարահաշվարկային ոլորտներում, ինչպես նաև ամրապնդել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում համագործակցությունը: