«Նաիրիտի» տնօրինությունը սպառնում է աշխատակիցնեին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցները վախեցած են այն աստիճան, որ նույնիսկ չեն համարձակվում բողոքի ակցիա կազմակերպել: «Ժողովուրդի» հետ զրույցում աշխատակիցներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, հայտարարեց, որ գործարանի տնօրինությունն իրենց սպառնում է՝ ասելով, որ բողոքի ակցիա անցկացնելու դեպքում ընդհանրապես աշխատավարձ չեն ստանա:
Տեղեկացնենք, որ գործարանի աշխատակիցները պետք է այս օրերին ստանային իրենց ևս մեկ ամսվա աշխատավարձը, սակայն չեն ստացել: Ընկերության տնօրենը երեկ աշխատակիցներին փոխանցել է, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ խոսել է և իմացել, որ փող չի լինելու. «Եթե եկող շաբաթ փող գտնեն, ապա կստանաք»:

Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս