Բաժիններ՝

ՄԱԿ-ում քվեարկությունը ցույց տվեց Ռուսաստանի քաղաքականության լիակատար ձախողումը. Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ բավարարված է ՄԱԿ-ում Ուկրաինայի ամբողջականությանը սատարող եւ Ղրիմի հանրաքվեն ոչ լեգիտիմ ճանաչող բանաձեւի քվեարկության արդյունքներով:

«Մենք միանգամայն բավարարված ենք նման արդյունքներով: Սա աննախադեպ արդյունք է, ընդամենը 11 դեմ, որը շատ փոքր արդյունք է»,-հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Եվգենի Պերեբիյնիսը:

Նրա խոսքով` քվեարկությունը  ցույց տվեց «Ռուսաստանի քաղաքականության լիակատար ձախողումը»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս