 
                        Հայաստանը դեմ քվեարկեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձևին
 
                                    Քիչ առաջ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում 100 կողմ, 58 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվել է «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևը, որը վերաբերում է Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեին: Այս մասին տեղեկացնում է ria.ru կայքը: Բանաձևին դեմ են քվեարկել Հայաստանը, Բելառուսը, Բոլիվիան, Կուբան, Նիկարագուան, Ռուսաստանը, Սուդանը, Սիրիան, Վենեսուելան և Զիմբաբվեն:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        