«Ոսկե համբույր» ռեստորանի մոտ հրդեհ է բռնկվել
Մարտի 27-ին, ժամը 16.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում` «Ոսկե համբույր» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն