Հայաստանից Ռուսաստան մեկնող ավտոբուսը 12 ժամ կանգնած է Կազբեկի ոլորաններում. ուղևորները խուճապի մեջ են. news.am
Հայաստանից Ռուսաստան մեկնող «Անուշ տրանս տուր» ընկերությանը պատկանող մարդատար ավտոբուսը մարտի 26-ի լույս 27-ի գիշերվանից մնացել է Կազբեկի ոլորաններում: Ավտոբուսը փչացել է, իսկ Երեւանից նոր ավտոբուս դեռ չեն ուղարկել:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Սպարտակ Կարապետյանը, որը մեկն է այն 80 ուղեւորներից, որ գիշերվա 01:00-ից մնացել է ճանապարհին:
«Գիշերը ավտոբուսը փչացավ, մնացինք ճամփին: Ասում էին՝ երկու ժամից նոր մեքենա կգա, բայց արդեն 12 ժամից ավելի անելանելի վիճակում ենք: Տարածքում ոչ ջուր կա, ոչ խանութ. անբնակ վայրում ենք, սարերի մեջ: 80 մարդ, որոնց մեջ նաեւ կանայք կան, շվարել մնացել ենք: Խուճապ ա, եսիմ որտեղ ենք»,- ասել է նա:
Ավտոբուսը Հայաստանից մեկնել էր երեկ առավոտյան, սակայն հասնելով Կազբեկ՝ փչացել էր: Ուղեւորները չգիտեն, թե ինչ տեխնիկական խնդիր ունի ավտոբուսը:
Մանրամասներն` այստեղ