Հանրապետությունում սպասվում է անձրևային, ցուրտ եղանակ. ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով
ՈՒշադրություն
Մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև:
Հանրապետության տարածքում՝
Մարտի 28-ին օրվա երկրորդ կեսին, 29-30-ին , 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:
Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան 2-7մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վրկ արագությամբ:
Երևանում՝
Մարտի 28-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է:
29-30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ:
Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ արագությամբ:
Երևանի մարտի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 24.80C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -6.60C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 8.40C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն