Բաժիններ՝

Ներքաղաքային ավտոբուսների ուղեվարձը թանկացել է

tesankyun.am-ը գրում է. 4 օր է, ինչ Դիլիջանում ներքաղաքային երթուղիների ավտոբուսների ուղեվարձը թանկացել է: Նախկինում  չափահասների համար այն 70, ուսանողների եւ դպրոցականների համար 35 դրամ էր:

Այժմ ուղեվարձը չափահասների համար 100, ուսանողների եւ դպրոցականների համար 50 դրամ է: Դիլիջանի  քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը կայքին  հայտնել է, որ  ներքաղաքային երթուղինները  սպասարկող «Էմիլ Մարգարյան» անհատ ձեռներեցը ձեռք  է բերել 3 հատ նոր ավտոբուս:

«ՊԱԶ» մակնիշի  ավտոբուսները ֆիզիկապես եւ բարոյապես մաշված էին: Դրանց վրա դրված էին գազի բալոններ, որոնց ծանրության տակ ավտոբուսների ծածկը ավերվել էր: Ա. Սանթրոսյանն ասել է.

« Երբ անձրեւում էր, ավտոբուսների մեջ բոլորը զոնտիկները բացում էին»: Քաղաքապետի համոզմամբ, ուղեվարձի բարձրացումն անհրաժեշտություն էր, այլապես միակ ուղեւորափոխադրողը կհրաժարվեր ներքաղաքային երթուղիները սպասարկելուց:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս