Սարգսյան-Ալիև հանդիպման պիտանելիության ժամկետը. «Ժամանակ»

«Ժամանակը» իր այսօրվա խմբագրականում գրում է.

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Զեյմս Ուորլիքը երեկ թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել, որ Սերժ Աարգսյան ու Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպման, և հանդիպման ժամկետները ճշտվում են։ Անհասկանալի է, թե արդյոք Ուորլիքի խոսքը վերաբերում է Հաագայում միջուկային գագաթնաժողովի՞ ընթացքում տեղի ունենալիք հանդիպմանը՝ ինչպես պլանավորվում էր վերջին օրերին, թե՞ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա այլ ժամկետներում։ Այսինքն՝ չի բացառվում, որ Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղը ունենա այսօր Հաագայում, և գուցե դա ոչ միայն չի բացառվում, այլ շատ հավանական է, որ հենց այդպես էլ կլինի։ Մինչ այդ հերթական ողբերգական լուրն է ստացվել հայ-ադրբեջանական շփման գծից՝ այստեղ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելիս մահացու վիրավորվել է հայաստանցի զինծառայողներից մեկը։ Սա վերջին մի քանի օրերին երկրորդ նման դեպքն է։ Պատահակա՛ն են արդյոք այս դեպքերը Սարգսյան-Ալիև կազմակերպվող հանդիպման ֆոնին, թե՞ ոչ՝ շատ դժվար է ասել։ Համենայնդեպս, մի բան պարզ է, որ խաղաղության և կայունության պահպանումը դարաբաղյան հակամարտության գործընթացում ներկայումս չափազանց կարևոր խնդիր է, և համանախագահները անկասկած հենց այս կարևորությունը հաշվի առնելով են ձեռնամուխ եղել Սարգսյան-Ալիև հանդիպմանը։ Այս հանդիպման առանցքում անկասկած լինելու է երկու նախագահների հավաստիացումը առ այն, որ կողմերից որևէ մեկը չի փորձի քայլ կատարել Ղրիմում ստեղծված իրավիճակից, Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունից և Արևմուտքի հետ լարվածությունից օգտվել կամ,- ինչը իհարկե ավելի հավանական է, – որևէ գործարքի մեջ մտնել հենց Ռուսաստանի հետ և ռազմական ավանտյուրա նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ։ Կհաջողվի՝ այս փորձը համանախագահների մոտ, թե՞ ոչ՝ կրկին շատ դժվար է ասել, որովհետև իրադարձությունները շատ արագ են զարգանում, և բավականին բարդ է կանխագուշակել, թե Սարգսյան-Ալիև հանդիպման, այսպես ասած, երաշխիքները ինչքան կայուն կլինեն և պիտանելիության ինձ ժամկետ կարող են ունենա։

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա խմաբագրականում։

Տեսանյութեր

Լրահոս