Ծառուկյանի ցեմենտի գործարանին հարակից համայնքները դիմել են պատկան մարմիններին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների հետ կապված էկոլոգիական վիճակը պայմանավորված է ոչ միայն ձկնաբուծական ապօրինի հորերի նույնքան ապօրինի ջրօգտագործման, այլև Գագիկ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանի խնդիրներով։ «Հրապարակի» տեղեկություններով, գործարանի շրջակա համայնքները բողոքով դիմել են պատկան մարմիններին առ այն, որ իրենց համայնքներում գտնվող հանքերը գործարանի տերերի կողմից նույնպես շահագործվում են, ինչի թույլտվությունը վերջիններս չունեն, և խնդրել են կանխել այդ գործընթացը։ «Հրապարակը» հիշեցնում է, որ  ջրօգտագործման ապօրինությունների առնչությամբ երկու քրեական գործ է հարուցված, ընթանում է նախաքննություն։ Չի բացառվում, որ համայնքների բողոքի վրա ևս մեկ գործ հարուցվի։

Մանրամասները «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս