Մամուլի ազատության հարցում 160-րդ տեղ զբաղեցրած Ադրբեջանը պատրաստվում է նախագահել ԵԽ-ում. RWB

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լրագրողներ առանց սահմանների» (RWB) կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանում «Յենի Մուսավաթ», «Ազադլըղ» և «Բիզիմ Յոլ» թերթերի մեկնաբան Թոֆիք Յաղուբլուին 5 տարով ազատազրկելու մասին դատավճիռը:

Այդ մասին նշված է RWB-ի տարածած հայտարարության մեջ: Կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների գծով բաժնի պետ Յոհան Բիրը հայտարարել է, որ Յաղուբլուին դատապարտելը քաղաքական բռնությունների ակտ է.

«Մեկ տարվա ընթացքում հետաքննությանը չի հաջողվել գտնել Յաղուբլուի մեղավորության որևէ ապացույց: Ապշեցնում է այն, որ նման կեղծիքներով հետաքննություն ու արդարադատությունը գրանցվում է այն երկրում, որը պատրաստվում է նախագահել Եվրոպայի Խորհրդում:

Յաղուբլուի դատավճիռը պետք է չեղյալ հայտարարվի, իսկ նրա դեմ ներկայացված մեղադրանքները՝ հանվեն: Յաղուբլուին կալանավորելու իրական պատճառը կառավարության վերաբերյալ նրա քննադատական ռեպորտաժներն են»:

Ընդգծվել է, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ուժեղացնել ճնշումը լրագրողների ու բլոգերների վրա, և որ Սդրբեջանը մամուլի ազատության ցուցանիշով 180 երկրների թվում զբաղեցրել է 160-րդ տեղը:

Տեսանյութեր

Լրահոս