Բաժիններ՝

Մոսկվայում Հայաստանի քաղաքացու են սպանել

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Նոր Մոսկվայում» տաքսու մեջ Հայաստանի քաղաքացու դի է հայտնաբերվել: Նշվում է, որ նախօրեին ոստիկանությանն են դիմել անցորդները, որոնք էլ Hyundai մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել են սպանված տղամարդու:

Դրանից հետո ոստիկանները ժամանել են դեպքի վայր և պարզել, որ մեքենան պատկանում է լիզինգային ընկերության: Մեքենայի սրահում հայտնաբերվել է Հայաստանի 35-ամյա քաղաքացու դիակը: Պարզվել է, որ տղամարդուն սպանել են երկուշաբթի, նրան հասցրել են դանակի բազում հարվածներ: ՆԳՆ-ը հաստատել է դիակի հայտնաբերման փաստը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս