Բաժիններ՝

Ս. Բալասանյանը առաջարկում է լուծարել Վ. Ղուկասյանին պատկանող ընկերությունը. ԳԱԼԱ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր կայացել է Գյումրու ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են եղել տարբեր հարցեր: Նախ Գյումրիի 2013 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատման հարցն է քննարկվել ու ավագանու հավանությանն արժանացել: Հետո ավագանին կողմ է քվեարկել մի շարք անհատների եւ կառույցների համայնքային բյուջեի միջոցներից դրամական աջակցություն ցուցաբերելու առաջարկներին: Բացի այդ, որոշվել է ավագանու անունից ուղերձ հղել «Հայջրմուղկոյուղի» ընկերության գլխավոր տնօրեն եւ պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լորենին Գյումրու փողոցների անմխիթար վիճակը շտկելու, այդ ուղղությամբ կատարվող աշխատանքները կանոնակարգելու համար: Օրակարգ ընդգրկված գրեթե բոլոր հարցերին ավագանու անդամները կողմ են քվեարկել, միայն մի դեպքում են որոշ տարակարծություններ առաջացել , արդյունքում որոշվել է հարցը փոփոխության ենթարկել: Խոսքը «Քաղաքային զբոսայգի» ՓԲԸ լուծարման մասին է:

«Պարոն քաղաքապետ, ճիշտն ասած, ՊՈԱԿ-ի նոր ստեղծման ժամանակ պարզվեց, որ կա գրանցված եւ համայնքային ենթակայության ՓԲԸ քաղաքային զբոսայգի, բայց մենք քաղաքապետարանում ոչ մի փաստաթուղթ չկարողացանք հայտնաբերել, կանոնակարգ, ռեգիստրի վկայական եւ այլն: Մենք նույնիսկ կապնվեցինք ռեգիստրի տարածքային բաժանմունքի հետ, որտեղ նույնպես գրանցումը կար, բայց որոշակի տեղեկատվություն չկարողացանք ստանալ»,- ներկայացրել է հարցը զեկուցող Հենրիկ Գասպարյանը:

Դրան ի պատասխան Սամվել Բալասանյանը արձագանքել է. «Հիմա դրա համար լուծարային հանձնաժողով ստեղծենք, որպեսզի ուսումնասիրենք, թե ինչ է կատարվել էդ այգում, ինչ կա այդ այգում, համայնքն ինչպիսի սեփականություն ունի, էդ կարուսելներն ումն է եւ այլն: Մենք վերջը պե՞տք է հասկանանք, լավ, ունենք տնտեսություն, ունենք զբոսայգի, որը 6 հեկտարի վրա է, էդ ամեն ինչը պետք է պարզաբանվի: Գեղեցիկ չէ ուղղակի: Չէ՞ որ սա համայնքային սեփականություն է, եւ բոլորիս համար պատմություն ունեցող այգի է: Հիմա դրա համար պետք է ստեղծենք լուծարային հանձնաժողով, որի կազմ պետք է ընդգրկվեն նաեւ ավագանու անդամները, որովհետեւ ոչ պայմանագիր կա, ոչ բան»,- նշել է Սամվել Բալասանյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս