Վիեննայում մեկնարկել է «Վեցյակի» ու Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վիեննայում մեկնարկել է «Վեցյակի» ու Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլի լիագումար նիստը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մաննը:
Բանակցությունների նախորդ փուլն անցկացվել էր փետրվարի 18-20-ին, իսկ մարտի 3-7-ին Վիեննայում անցկացվել էր Իրանի ու «Վեցյակի» փորձագետների հանդիպումը: Այժմ կողմերը մտադիր են մինչև հուլիսի 20-ը մշակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր՝ հենված նախորդ տարվա նոյեմբերի 24-ին Ժնևում ձեռք բերված նախնական համաձայնագրի վրա: