Բաժիններ՝

Քաղաքական հանձնարարականով հնարավոր չէ տնտեսական զարգացում ապահովել. Արծվիկ Մինասյան

Տնտեսական քաղաքականությունը բազմաֆունկցիոնալ երևույթ է՝ քաղաքական ոլորտից մինչև մշակութային, և քաղաքական հանձնարարականով հնարավոր չէ տնտեսական զարգացում ապահովել: Այսօր «Տնտեսություն և Գործարարություն» ակումբի շնորհանդեսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ մատնանշելով, որ դրա ապացույցը ՀՀ նախագաի հանձնարարականն էր տնտեսական աճի վերաբերյալ:

«Երբեք չպետք է փորձենք առանձնացնել տնտեսական, քաղաքական, մշակութային գործընթացներն իրարից»,- նշեց Մինասյանը:

Ըստ նրա՝ սոցիալական գործընկերությունը ՀՀ-ում շատ ցածր մակարդակի վրա է, որովհետև ոչ մի հիմնարար քայլ չի իրականացվում այդ ուղղությամբ, մինչդեռ առանց դրա անիմաստ է որևէ երկարաժամկետ քաղաքականության իրականացումը: Ա. Մինասյանի խոսքով՝ չպետք է վախենալ քննադատությունից, ինչպես անում է կենսաթոշակային համակարգի փոփոխությունների դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» շարժումը, և այդ դեպքում հաջողությունը հասանելի կլինի:

Պատգամավորի կարծիքով՝ ՀՀ-ում գործունեության հիմքում պետք է նաև Սփյուռքը հաշվի առնել. «Սփյուռքում ձևավորված է կարծիք, որ ՀՀ-ում չպետք է ներդրումներ արվեն, քանի որ չկա ներդրումների պաշտպանություն»: Նա ողջունեց Օտարերկրյա նեդրողների իրավունքների պաշտպանության կառույցի գործունեությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս