Բաժիններ՝

Եկատերինբուրգում հնչած կրակոցների հետևանքով հայեր են տուժել

URALWEB-ի փոխանցմամբ՝ Եկատերինբուրգի սրճարաններից մեկի մոտ հնչած կրակոցների հետևանքով հայեր են տուժել: Նշվում է, որ միջադեպը գրանցվել է շաբաթ գիշեր՝ ժամը 1.25-ին, կենտրոնական մարզադաշտի մոտ: «Վանյայի մոտ» սրճարանի հյուրերի միջև կոնֆլիկտ է ծագել:

Սրճարանում հավաքվել են մոտ 50 հայեր, այդ թվում նաև մոտ 15 երեխա, որոնք սկսել են տոնել երեխաներից մեկի ծննդյան տարեդարձը: Նրանց հարևանությամբ գտնվել է ոչ մեծ խումբ, որոնց սրճարանում հավաքվելու պատճառը հայտնի չէ: Նրանց միջև վեճ է ծագել, ինչից հետո սրճարան են ներխուժել 10-16 երիտասարդներ և հարձակվել են հայերի վրա:

Հայերը դիմադրել են նրանց և հետ են շպրտել փողոց, ինչից հետո նրանք սկսել են կրակել տրավմատիկ զենքից և դիմել են փախուստի: Ավելի ուշ հաջողվել է ձերբակալել հարձակում գործածներից երկուսին: Միջադեպից հետո դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները:

Վիրավոր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 7 մարդ, նրանք բոլորն էլ հայեր են: Նրանցից ոչ մեկին հոսպիտալացնելու կարիք չի զգացվել: Կանայք և երեխաները չեն տուժել: Հետաքննությունը պարզելու է, թե ով է սկսել կոնֆլիկտը և ինչն է դրդել կրակելուն:

Նախնական տվյալներով՝ հայ երեխաներից մեկը, հետաքրքրասիրությունից դրդված, մտել է հարևան խցիկը, որտեղ գտնվել է մյուս խումբը: Այնտեղից նրան ուղարկել են ծնողների մոտ: Դա տեսել է կանանցից մեկը և վրդովվել, թե ինչու է օտար տղամարդը դիպչել նրան: Դրանից հետո տղամարդկանց միջև վեճ է սկսվել, ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս