Իշխանությունը որոշել է մասնատել ԲՀԿ-ն «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Ինչպես երևում է՝ ՀՀ գործող իշխանությունը որոշել է մասնատել ԲՀԿ-ն: Բայց դա անում է բավականին գրագետ. ընտրում է կուսակցությունում եղած բարձր վարկանիշ ունեցող մարդկանց և առանցքային պաշտոնների նշանակում՝ թեկուզ եղբայրական հանրապետությունում: Օրերս հայտնի դարձավ, որ ԲՀԿ խորհրդի անդամ Հարություն Քուշկյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի առաջարկով նշանակվել ԼՂՀ առողջապահության նախարար: «Ժողովուրդին» հայտնի է դարձել, որ առանցքային պաշտոնի առաջարկ է ստացել նաև մեկ այլ ԲՀԿ-ական՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արթուր Գրիգորյանը: Երեկ «Ժողովուրդը» փորձել է Գրիգորյանից պարզել լուրի իսկությունը, սակայն նա հրաժարվել է պատասխանել՝ բավարարվելով երկու բառով «no comment»:

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս