Բաժիններ՝

Հայտնաբերվել է երեխաներին վրաերթ կատարած վարորդը. Տուժած մյուս երեխան գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում

Մարտի 17-ին, ժամը 20.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 2000 թ. ծնված Վաղինակ Թադևոսյանին և 2001 թ. ծնված Լավրենտ Պետրոսյանին և դիմել փախուստի:

Վրաերթի հետևանքով Վ. Թադևոսյանը տեղում մահացել է, իսկ Լ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում` մարտի 18-ին, ժամը 01.30-ին, Քասախ գյուղի Երիտասարդական փողոցի 9 շենքից, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով, բերման է ենթարկվել 50-ամյա վարորդը: Նա խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը:

Վարորդը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ Ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս