Զարիֆը չեղյալ է հայտարարել Էշթոնի հետ իր հանդիպումը

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չեղյալ է հայտարարել ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի հետ պլանավորած ընթրիքը՝ որպես բողոքի նշան իրանական ընդդիմության ներկայացուցիչների հետ նրա հանդիպելու:

Էշթոնն իրանական ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպել էր մարտի սկզբին իրականացրած իրանական այցի ընթացքում: Խոսքը գնում է 2009 թվականի անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող ակտիվիստների հետ հանդիպման մասին:

Էշթոնի ու Զարիֆի հանդիպումը պետք է անցկացվեր երեկ, Վիեննայում, ուր այսօր մեկնարկում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլը: Բանակցային նախորդ փուլն անցկացվել էր փետրվարի 18-20-ին: Իրանի ու «Վեցյակի» փորձագետները Վիեննայում հանդիպել են մարտի 3-7-ին:

Տեսանյութեր

Լրահոս