Մարգվելաշվիլին Աֆղանստանում հանդիպել է վրացի զինծառայողների հետ

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին մարտի 15-ին այցելել է Աֆղանստան: Այցի ընթացքում նրան ուղեկցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին, նախագահի աշխատակազմի ղեկավար Լաշա Աբաշիձեն, Վրաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն, Վրաստանի պաշտպանության փոխնախարար Իրակլի Գեգեչկորին, խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին:

Վրացական պատվիրակությունն այցելել է Հելմանդ նահանգ, ուր և հարգել է ընկած մարտիկների հիշատակը: Մարգվելաշվիլին ծանոթացել է օպերատիվ ղեկավարման կենտրոնի աշխատանքի հետ և պագևատրել է ինչպես վրացի, այնպես էլ ամերիկացի զինծառայողներին: Մարգվելաշվիլին նկատել է, որ Աֆղանստանում բարձր են գնահատում վրացի զինծառայողների որակները:

Տեսանյութեր

Լրահոս