ԵՄ-ը կարող է չեղյալ հայտարարել հունիսին ՌԴ-ի հետ պլանավորած գագաթաժողովի անցկացումը
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի Խորհուրդը կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ և չեղյալ հայտարարել ԵՄ-Ռուսաստան գագաթաժողովը, որը պլանավորված է հունիսին Սոչիում: Այս հարցերի շուրջ վերջնական որոշում կընդունվի այսօրվա քննարկումների արդյունքում:
ԵՄ-ի Խորհուրդը կարող է սահմանափակել այն անձանց մուտքը ԵՄ և սառեցնել նրանց ակտիվները, որոնց պատասխանատու է համարում Ուկրաինայի ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը խաթարող գործողությունների համար:
ԵՄ-ը նաև մտադիր է Ռուսաստանին կոչ անել հրաժարվել Ղրիմը բռնակցելուց, ինչը կհանդիսանա միջազգային իրավունքի խախտում: