Կառավարությունը շինություններ է նվիրել «Քվանտ» վարժարանին
Ինչպես գրում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը, «Քվանտը» ոչ միայն Հայաստանի առաջատար դպրոցներից է, այլև հանրակրթության ոլորտում միջազգային ճանաչում ունեցող նորարարական-գիտական կենտրոն, որի մի շարք մշակումներ արդեն հանրակրթության ոլորտ են ներդրվել:
Վարժարանի շրջանավարտներն ստանում են պետական ատեստատ, իսկ միջազգային բակալավրիատի ծրագրով սովորողները` նաև ՄԲ դիպլոմ, որը առանց ընդունելության քննությունների աշխարհի բազմաթիվ առաջատար համալսարաններ ընդունվելու հիմք է:
Նկատի առնելով այս ամենը և այն, որ «Քվանտի» համար տարածքի հարցը կենսական նշանակություն ունի, կառավարության որոշմամբ վարժարանին են նվիրաբերվել մի շարք շինություններ: «Քվանտն» իր հերթին ներկայացրել է ներդրումային ծրագիր, որի համաձայն առաջիկա հինգ տարվա ընթացքում կիրականացնի մոտ 100 մլն դրամի ներդրում: