
Իսրայելցի գիտնականների հայտնագործած պատվաստանյութը հնարավորություն է տալիս քաղցկեղի դեմ պայքարել առանց քիմաթերապիայի (տեսանյութ)

Իսրայելցի գիտնականները նոր պատվաստանյութ են հայտնագործել, որի օգնությամբ հնարավոր է քաղցկեղի դեմ պայքարել առանց քիմաթերապիայի: Թեեւ նոր բուժամիջոցը դեռ կլինիկական փորձարկում պետք է անցնի, սակայն արդեն իսկ համարվել է բեկում գիտության բնագավառում, հաղորդում է НТВ –ն:
Այս հայտնագործությունը պրոֆեսոր Լեա Այզենբախից եւ նրա գործընկերներից ավելի քան 30 տարի է պահանաջել: Այսօր Լեան վստահորեն հայտարարում է, որ իր թիմին հաջողվել է գտնել միջոց, որի օգնությամբ տարբեր ստադիաներում գտնվող քաղցկեղի մինչեւ 20 տեսակների բուժումն առավելագույնս հաջող եւ արդյունավետ կդառնա:
«Մեք մշակել ենք պատվաստանյութ, որն ակտիվացնում է իմունային համակարգը, եւ նրա հիմնական «մարտիկները»` լիմֆոցիտները, դառնում են սուպերզինվորներ: Նրանք գտնում են քաղցկեղի բջիջները, որքան էլ որ դրանք քողարկված լինեն, եւ ամբողջովին ոչնչացնում են»,-ասել է Վայցմանի անվան իմունոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր Այզենբախը:
Մանրամասները` տեսանյութում: