Բաժիններ՝

Տավուշի մարզում գյուղապետը Նիվայով գլորվել է ձորը. shamshyan.com

shamshyan.com -ի փոխանցմամբ` այսօր՝ մարտի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 03:00-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հայտնել են, որ «վերհոնքային շրջանի քերծվածք, գլխի պատռվածք-վերք և սալջարդ» մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 58-ամյա Հայկ Քամալյանը:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում Հ. Քամալյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 986 ԼՏ 57 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 135-րդ կմ հատվածում հարվածելով ճանապարհի բաժանարար գոտու բետոնե եզրաքարին՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոց և գլորվել ձորը, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածքներ:

Ըստ տեղեկությունների՝ Հ. Քամալյանը Քաշթառակ գյուղի գյուղապետն է:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս