Բաժիններ՝

ՌԴ Պետդուման երկրին նոր տարածքների միացումը կանոնակարգող օրինագիծը կդիտարկի մարտի 21-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Պետդուման մարտի 21-ին է դիտարկելու Ռուսաստանին նոր տարածքների միացումը կանոնակարգող օրինագիծը: Այս մասին հայտարարել է պատգամավոր Վյաչեսլավ Նիկոնովը:

Նա ընդգծել է, որ Պետդուման այդ փաստաթղթի անմիջական դիտարկումը սկսելու է մարտի 21-ին: Օրինագծի հեղինակները պարզաբանել են, որ փաստաթուղթը մշակվել է նրա համար, որպեսզի իրավական բազա ստեղծի Ռուսաստանի կազմում Ղրիմն ընդգրկելու համար, եթե իհարկե համապատասխան կերպ քվեարկի Ղրիմի բնակչությունը:

Խոսքը գնում է մարտի 16-ին Ղրիմում նշանակված համապատասխան հանրաքվեի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս