Մարտի 1-ի հանձնաժողովը չստեղծվեց

Քիչ առաջ Ազգային Ժողովը 46 կողմ, 66 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ մերժեց Մարտի 1-ի դեպքերն ուսումասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: Քվերակությունից առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե քանի որ այս նախաձեռնությունը «շոուի նպատակ է հետապնդում», իրենք որոշել են դեմ քվեարկել:

Տեսանյութեր

Լրահոս