Գողություններ` ոսկու խանութից
Մարտի 6-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արմեն Ս.-ին:
Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 12.20-ին, Մյասնիկյան փողոցում գտնվող ոսկյա իրերի խանութից բացահայտ հափշտակել է 400.000 դրամ արժողության, 32.2 գ ընդհանուր քաշով ոսկյա շղթա:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Արմեն Ս.-ն 2013 թ. դեկտեմբերին նույն խանութից գողացել է 10 գ քաշով ոսկյա 2 մատանի` պատճառելով 130 000 դրամի նյութական վնաս:
Արմեն Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն