Բաժիններ՝

Տիգրան Համասյանն այն երաժիշտն է, ում եկել էին լսելու (տեսանյութ)

Արամ Խաչատրյան համերգասրահը երեկ բազմամարդ էր. մենահամերգ էր տալիս դաշնակահար Տիգրան Համասյանը: 26-ամյա վիրտուոզը երեկ հայ հանդիսատեսի դատին ներկայացրեց իր ստեղծագործությունները: Մութ դահլիճի կենտրոնում այս անգամ միայն Տիգրանն էր՝ շրջապատված գործիքներով, որոնց հետևում փոքրամարմին երիտասարդը գրեթե չէր երևում, բացառությամբ այն պահերի, երբ շարժվում էր դեպի մյուս գործիքը, երբ ձայնակցում էր ու երբ դահլիճի բուռն արձագանքից ոտքի էր կանգնում՝ խոնարհվելու համար:

Հանդիսատեսն էլ երեկ չափից շատ լուռ էր, անգամ շշուկով իրար հետ չէին խոսում, ներս ու դուրս չէին անում, ինչպես սովորաբար լինում է: Այսպիսով՝ երբեմն մոռացնել էր տալիս, որ դահլիճում ներկա է: Լռությունը մեկ բան էր հուշում՝ Տիգրան Համասյանը այն երաժիշտն է, ում եկել են լսելու: Լռությունը կոտրվեց այն ժամանակ, երբ Տիգրանը խնդրեց ծափերով ուղեկցել ստեղծագործություններից մեկը. կուտակված էմոցիան ժայթքեց, ծափերի ձայնը գերազանցեց գործիքների հնչյուններին, դահլիճը չկարողացավ զսպել իր հիացմունքը. պայթեց:

Վերջում էլ հանդիսատեսն իր ծափերի համառությամբ ետնաբեմից բեմ բերեց Տիգրանին, ու նա ևս մի գործ նվագեց՝ մի քանի ավել հաճելի րոպե հանդիսատեսին պարգևելու համար:

Tigran Hamasyan1 (2)

Կարդացեք նաև

Tigran Hamasyan1 (1)

Hamasyan

Hamasyan0

hamas

Լուսանկարները՝ հարմերգի կազմակերպիչ TM Production-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս