Թուրքիայի կառավարությունը գյուլենականների դեմ պայքարի շրջանակներում պատրաստում է հատուկ միջոցների փաթեթ
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի կառավարությունը պատրաստում է հատուկ միջոցների փաթեթ՝ կապված ԱՄՆ-ում բնակվող իսլամական, հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցների դեմ պայքարի հետ:
Այս մասին թերթին հայտնել են Թուրքիայի կառավարությունում նրա աղբյուրները, որոնց խոսքերով՝ Գյուլենի կողմնակիցները փորձում են ներթափանցել երկրի պետական կարևոր կառույցներ:
Ներկայումս չի ներկայացվում տվյալ փաթեթի մանրամասները, սակայն ընդգծվում է, որ Գյուլենի կողմնակիցների դեմ պայքարի շրջանակներում կարող են ժամանակավորապես փակվել ոստիկանական դպրոցները: