Բաժիններ՝

Ժամանակն է պատրաստել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը. Պուտին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստմանն անցում կատարելը:

Պուտինն այս մասին հայտարարել է երեկ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի պետությունների ղեկավարների նիստում: Նա հիշեցրել է, որ Հայաստանի հետ ընդունվել ու հաջողությամբ իրագործվում է Մաքսային միության ու Միասնական տնտեսական տիրույթի պահանջներին ու նորմերին հարմարվելու միջոցառումների պլանը.

«Դրա համար էլ կարծում ենք, որ հնարավոր է ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծի նախապատրաստումը սկսելը»: Պուտինը հավելել է, որ այդ աշխատանքի ժամանակ պետք է ծանրութեթև անել ինտեգրացիոն գործընթացների մասնակիցների բոլոր «պլյուսներն ու մինուսները»:

Ռուսաստանի նախագահը կարևորել է այդ աշխատանքի հարցում շահագրգիռ մյուս երկրին՝ Ղրղզստանին, օգնելը: Պուտինի խոսքերով՝ պետք է ավարտին հասցնել ինտեգրացիոն այդ գործընթացներին Ղրղզստանի միանալու վերաբերյալ «ճանապարհային քարտեզի» մշակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս