ԱՄՆ-ը կրճատել է Ադրբեջանին ֆինանսական օգնության ծավալը

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ 2015 թվականի ֆինանսական տարում ԱՄՆ-ն Ադրբեջանին հատկացնելու է 12.7 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը:

Այդ միջոցներից 9.6 միլիոն դոլարն ուղղվելու է Ադրբեջանի տնտեսական աջակցմանը, 800.000 դոլարը՝ թմրանյութերի դեմ պայքարին, 600.000 դոլարը՝ ռազմական դասընթացներին, 1.7 միլիոն դոլարը՝ ռազմական ոլորտին:

Ընդգծվում է, որ ԱՄՆ-ը նվազեցրել է Ադրբեջանին հատկացվող տարեկան օգնության չափը: Նախորդ անգամ ԱՄՆ-ն Ադրբեջանին հատկացրել է 15.5 միլիոն դոլար, իսկ դրանից առաջ էլ՝ ավելի քան 16 միլիոն դոլար:

2015 ֆինանսական տարվա բյուջեի նախագծով նախատեսվում է, որ ԱՄՆ-ը Հայաստանին հատկացնելու է 24.7 միլիոն դոլարի օգնություն, իսկ Վրաստանին՝ մոտ 53.5 միլիոն դոլարի օգնություն:

Տեսանյութեր

Լրահոս