Բաժիններ՝

Մարտի 5-ին Մոսկվայում տեղի կունենա ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի նիստը

ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ 2014 թվականի մարտի 5-ին Մոսկվայում՝ ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի բազայում պլանավորված է ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական նիստը:

Այն նախագահելու է Ռազմական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, Ռուսաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը:

ՀԱՊԿ-ի անդամ երկրների Պաշտպանության նախարարների խորհրդին կից ստեղծված Ռազմական հանձնաժողովի նիստին մասնակցելու են նաև ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինը:

Ռազմական կոմիտեի կազմում ընդգրկված են ՀԱՊԿ-ի անդամ երկրների գլխավոր շտաբի պետերը: Նիստը տեղի է ունենանում ՀԱՊԿ-ի կանոնադրական մարմինների նիստին նախաշեմին, որը նշանակված է ընթացիկ տարվա ապրիլին:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան փետրվարի 28-ին հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը հատուկ անհանգստությամբ է հետևում Ուկրաինայում իրավիճակի զարգացմանը. «Ակնառու է ապակայունացումը և հասարակական քաոսը: Զինյալները ցայժմ վայր չեն դրել զենքը, հայտարարում են, որ մտադիր են «կարգուկանոն» հաստատել Ուկրաինայի բոլոր տարածքներում:

Հնչում են ֆիզիկական հաշվեհարդարի մասին սպառնալիքներ: Իրականացվում է Ուկրաինան ֆաշիստներից ազատագրած Հայրենական Մեծ պատերազմի հերոսների հուշարձանների պղծում: Ուժեղանում է ծայրահեղ ազգայնականության, ռուսատյացության դրսևորումը:

Այս ամենը տեղի է ունենում հարկադիր իշխանափոխության, փետրվարի 21-ին նախագահի ու ընդդիմության ստորագրած Ուկրաինայի իրավիճակի կարգավորման համաձայնագրի խախտման ֆոնին:

Դրան սեփական արտգործնախարարներով ականատես Ֆրանսիան, Գերմանիան ու Լեհաստանը և դրան աջակցած ԱՄՆ-ը փաստացիորեն հրաժարվել են պայմանավորվածություններից, խախտել են դրանք և ըստ էության չեն ճանաչում օրինական ընտրված Ուկրաինայի նախագահի լեգիտիմությունը, որին նրանք ամուր հավաստիացումներ են տվել:

Բոլոր կողմերին կոչ ենք անում հաղթահարել հակամարտությունը, դադարեցնել հակասահմանադրական գործողությունները, ընտրել երկխոսության ուղին, գործը հասցնել կայունության վերականգնմանն ու անվտանգության ապահովմանը:

Կառուցողականության բացակայությունն ու Ուկրաինայի իրավիճակի կարգավորման ժամանակ մյուս երկրների շահերի հաշվի չառնելը կհանգեցնի դրա հետագա դեգրադացմանը և հղի է Եվրոպայում իրավիճակի կտրուկ բարդեցմամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31