Բաժիններ՝

Կրեմլում հրաժարվել են մեկնաբանել Պուտինի ու Մերկելի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլում հրաժարվել են մեկնաբանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Անգելա Մերկելի միջև հեռախոսազրույցի արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները:

Նշվել է, որ հեռախոսազրույցի պաշտոնական բոլոր արդյունքները նշված են Կրեմլի կայքում: Դրանում նշված է, որ Պուտինն ու Մերկելը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար:

Մերկելն իր հերթին հայտարարել է, որ Պուտինն ընդունել է քաղաքական երկխոսություն սկսելու և ԵԱՀԿ-ի հովանու ներքո Ղրիմում իրավիճակի հետաքննման հանձնաժողով ձևավորելու մասին իր առաջարկները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս