Բաժիններ՝

Ռուբլու վրա հիստերիկ ճնշում է գործադրվում. ռուս փոխնախարար

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Կենտրոնական բանկի կողմից հիմնական տոկոսադրույքի կտրուկ (5.5 տոկոսից մինչև 7 տոկոսի) բարձրացումը կապված է ռուբլու վրա ճնշում գործադրելու և նրա շուրջ հիստերիկ իրավիճակի առկայության հետ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Անդրեյ Կլեպաչը:

Վերջինիս խոսքերով՝ տոկոսադրույքը բարձրացումը որևէ կապ չունի ինֆլյացիայի հետ: Նա հավելել է, որ դեռ չի կարող մեկնաբանել, թե Կենտրոնական բանկի որոշումն ինչպես կազդի տնտեսական աճի վրա: Կենտրոնական բանկի որոշումից հետո համաշխարհային հիմնական արժույթների հանդեպ ռուբլու փոխարժեքը աճ է արձանագրել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31