Բաժիններ՝

Իրանը շարունակում է նպաստել Հարավային երկաթուղային միջանցքի նախագծի իրագործմանը

Irib News-ի փոխանցմամբ՝ Իրանն իր տարածքում նախագծեր է իրականացնում Միջազգային հարավային երկաթուղային միջանցքի կատարելագործման համար: Այդ աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին Թեհրանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Իրանի երկաթուղային վարչության տնօրեն Մոհսուն Փուրսեիդ Աղաին:

Նա ընդգծել է, որ հարավային միջանցքը սկսվում է Չինաստանում, անցնում է Մյանմարի, Բանգլադեշի, Հնդկաստանի, Պակիստանի, Իրանի, Թուրքիայի, Բուլղարիայի տարածքներով՝ միավորելով Եվրոպան: Նրա խոսքերով՝ Իրանը Հարավային երկաթուղային միջանցքի զարգացման համար արդեն 2009 թվականին երկաթուղի է անցկացրել Քիրման, Բամ ու Զահիդան քաղաքների միջև և երկրի երկաթուղիները կապել է Պակիստանի երկաթուղիների հետ:

Նա հավելել է, որ ներկա դրությամբ տարվում են նախապատրաստական այլ աշխատանքներ: Իրանի, Թուրքիայի ու Պակիստանի միջև երկաթուղային բեռնափոխադրումներ իրականացվում են 2012 թվականի հուլիսից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31