Քերին Ղրիմում Ռուսաստանի գործողությունները «ագրեսիայի անհավանական ակտ» է համարել եւ Կրեմլին սպառնացել պատժամիջոցներով
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայի գործողությունները «ագրեսիայի անհավանական ակտ» է համարել: Նա դատապարտել է Ուկրաինայի իրադարձություններին միջամտելու Ռուսաստանի ձգտումը:
Ամերիկյան հեռուստաընկերություններին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները «շատ լուրջ» հետեւանքներ կունենան Մոսկվայի համար: Քերին պնդել է, որ Ռուսաստանը գործում է «հորինված պատրվակով»:
Նա նշել է, որ Արեւմուտքը վերջին հաշվով կարող է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը, ինչպիսիք են վիզների տրամադրման արգելքը, ակտիվների սառեցումը, առեւտրի ոլորտում տարբեր սահմանափակումների կիրառումը:
Քերին տեղեկացրել է, որ արտերկրի մի շարք գործընկերների հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը, եւ իր զրուցակիցները Ռուսաստանի մեկուսացմանը հասնելու պատրաստակմություն են հայտնել: Նա չի բացառել, որ Ռուսաստանը կարող է դուրս մեղվել G8-ից: