Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն կդադարեցնեն իրենց մասնակցությունը Սոչիում կայնալիք G8 –ին
Մեծ Բրիտանիայի իշխանությունները նույնպես հայտարարել են հունիսին Սոչիում կայնալիք G8-ի գագաթնաժողովի նախապատրաստմանը իրենց մասնակցությունը դադարեցնելու մասին, հաղորդել է Agence France-Presse-ը:
«Մեծ Բրիտանիան միանում է G8-ի մյուս երկրներին, որոնք հայտարարել են G8-ի շրջանակում համագործակցությունը դադարեցնելու մասին: Մենք դադարեցնում ենք նաեւ մեր մասնակցությունը G8-ի նախապատրաստական խորհրդակցություններին»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:
Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էին հանդես եկել ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Պատճառը Ռուսաստանի կողմից Ղրիմ ռազմական ուժեր մտցնելու որոշումն է: