Ուկրաինացի զինվորականները խաղաղ կերպով անցել են Ղրիմի իշխանությունների կողմը. ռուսական ԶԼՄ-ներ
Ղրիմում տեղակայված ուկրաինական զինվորականներն անցել են ինքնավարության իշխանությունների կողմը «առանց որեւէ կրակոցի», հաղորդում է РИА Новости գործակալությունը` վկայակոչելով Ղրիմի իշխանություններում իր աղբյուրներին:
«Այսօրվա ընթացքում Ղրիմում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի մեծ մասն անցել է Ղրիմի ինքնավարության կողմը: Ընդ որում, անցումը տեղի է ունեցել խաղաղ կերպով, ոչ մի կրակոց չի հնչել ոչ զինվորականների, ոչ էլ ինքնապաշտպանական ուժերի կողմից»,-ասել է գործակալության զրուցակիցը: