Չինաստանն Ուկրաինայի հարցում աջակցում է Ռուսաստանին
Չինաստանի ղեկավարությունը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում աջակցում է Ռուսաստանին: Ավելին, Չինաստանի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ցանկացած բանաձեւի վրա իրենց կողմից «վետո» կդրվի, հաղորդում է novayagazeta-ug.ru-ն:
Ըստ կայքի` հայտնի է դարձել նաեւ, որ Ուկրաինայի իրավիճակի հետ կապված չինական կողմը բանակցություններ է վարել Թուրքիայի հետ, որոնց ընթացքում Թուրքիային համոզել է «թույլ չտալ ՆԱՏՕ-ի նավերին անցնել Բոսֆորով»: Առայժմ չինական կողմից այս տեղեկությունները պաշտոնապես ոչ հաստատվել են, ոչ հերքվել: