Մեր հարգանքի տուրքը մարտի 1-ի զոհերին կմատուցենք՝ լուսաբացը Մյասնիկյանի արձանի մոտ դիմավորելով. Սասուն Միքայելյան. NEWS.am
Մեր հարգանքի տուրքը մարտի 1-ի զոհերին կմատուցնեք լուսաբացը Մյասնիկյաի արձանի մոտ դիմավորելով: Այս մասին մարտի 1-ին, Մյասնիկյանի արձանի մոտ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Մյասնիկյանի արձանի մոտ ծաղիկներ է դրել «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: Նշենք, որ քաղաքացիները եւ քաղաքական գործիչները շարունակում են այցելել Մյասնիկյանի արձանի հարակից տարածք` հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին:
Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվել են մոտ 50 քաղաքացիներ, նրանց մեջ է նաեւ ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը։ Սասուն Միքայելյանն այստեղ է ժամանել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի 14-ամյա որդու Աշոտ Փաշինյանի հետ:
«Ես որոշեցի միտինգային ձեւաչափի մեջ չմասնակցել, եւ իմ հարգանքի տուրքը մարտի 1-ի զոհերին մատուցել լուսաբացն այստեղ դիմավորելով։ Անկասկած մեր այդ լուսաբացը կբացվի ժողովրդի գլխին, այս իշխանությունները կհեռանան եւ ժողովուրդը կսկսի խաղաղ ապրել»,-ասել է Սասուն Միքայելյանն ու հավելել. «Մենք որեւէ հայտարարություն չենք տարածել: Ովքեր կմիանան մեզ, մեզ հետ կլուսացնեն, շնորհակալ կլինենք»:
Սասուն Միքայելյանը չցանկացավ որեւէ գնահատական տալ այսօրվա ՀԱԿ հանրահավաքին, նշելով. «Ոչնչով պայմանավորված չէ իմ հանրահավաքին չմասնակցելը։ Եթե լիներ միայն սգո երթ, ոչ թե հանրահավաք, հետո սգո երթ, այդ դեպքում կմասնակցեի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: