Բաժիններ՝

Պաշտոնյաների ու գործարարների աղմկահարույց ամուսնալուծությունները (լուսանկարներ)

Փետրվարի 25-ին Մոսկվայի դատարանը պաշտոնապես հայտարարեց Ռուսաստանի ամենահարուստ անձանցից մեկի՝ Վլադիմիր Պոտանինի և նրա այլևս նախկին կնոջը՝ Նատալյայի ամուսնալուծության որոշման մասին: Forbes-ը կազմել է Ռուսաստանի չինովնիկների և գործարարների աղբկահարույց ամուսանալուծությունների ցանկը:

1. Գործարար Վլադիմիր Պոտանինի և նրա կնոջ ամուսնալուծության գործընթացը սկսվել է 2013թ. դեկտեմբերից: Բիզնեսմենի փաստաբանները հայտարարել են, որ գործընթացում դրամական պահանջներ չեն եղել: Նրա նախկին կնոջ՝ Նատալյա Պոտանինի փաստաբաններն էլ լրագրողների հետ զրույցներում հայտնել են, որ ամուսնալուծության պահանջով ներկայացված հայցն իր համար անակնկալ է եղել:

1-1

2. «Մենք որոշել ենք ամուսնալուծվել: Դա իմ ու Իրինայի համատեղ որոշումն է: Մենք հարգում ենք միմյանց և ընկերական հարաբերություններ ենք պահպանում: Մենք հույս ունենք, որ մեզ կհասկանան և խնդրում ենք հարգել անձնական կյանքի մեր իրավունքը»,- իր ամուսանալուծութան մասին որոշումը մեկանաբանելիս՝ ասել էր Ռուսաստանի քաղաքներից մեկի քաղաքապետ Սերգել Սոբյանինը: Նա Իրինա Սոբյանինայի հետ ամուսնացել է 1986թ., ամուսնալուծվել՝ 2014թ:

Կարդացեք նաև

1-2

3.  Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամուսնալուծությունը դարձավ տարվա ամենաքննարկվող թեմաներից մեկը: yandex-ի տվյաներով՝ ՌԴ նախագահի ամուսնալուծությունը երկրորդ ամենապահանջված հարցումն է ցանցում: «Էսմերալդա»բալետի ցուցադրությունից հետո Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր. «Դա մեր համատեղ որոշումն էր: Մեր ամուսնությունն ավարտված է»:

Իսկ Վլ. Պուտինի այլևս նախկին կինը՝ տիկին Լյուդմիլան, ասել էր. «Մեր ամուսնալուծությունը պայմանավորված է նրանով, որ մենք գրեթե չենք տեսնվում: Վլադիմիր Վլադիմիրովիչը ամբողջությամբ խորասուզված է աշխատանքի մեջ: Մեր երեխաներն արդեն մեծացել են: Նրանցից յուրաքանչյուրն ապրում է իր կյանքով: Այնպես է ստացվել, որ մեզանից յուրաքանչյուրն իր կյանքով է ապրում: Ես, իրոք, չեմ սիրում հրապարակայնությունը: Ինձ համար դժվար են թռիչքները: Եվ մենք գործնականում չենք հանդիպում»: Հավելենք, որ նրանք ամուսանացած են եղել գրեթե 30 տարի:

1-3 Putin

4. Ամենաբարձր վարձատրվող թոփ մենեջեր Իգոր Սեչինի և նրա նախկին կնոջ՝ Մարինա Սեչինի ամուսանալուծության պատճառը Ի. Սեչինի աշխատանքն էր: Նրանց ամուսնալուծությունից որոշ ժաման անց Ի. Սեչինն ամուսնացավ իր երիտասարդ գործընկերներից մեկի հետ:

1-4

5. Ռուսաստանի ամենահարուստ գործարաներից մեկը՝ Արկադի Ռոտենբերգը, ամուսնալուծվել է 2013թ.: Նրա նախկին կինը՝ դատարանի վճիռը վիճարկել դատական մի քանի ատյաններում՝ պահանջելով նաև չեղյալ համարել նախկինում կնքված ամուսնական պայմանագիրը:

1-5

6. Դմիտրի Ռիբոլոբլովի նախկին կինը, ով բնակվում էր Շվեյցարիայում, բազմաթիվ անգամներ դատական հայցեր է ներկայացրել ամուսնու դեմ: Սակայն դատարանը բավարարել է նրա հայցերից միայն մեկը՝ սառեցնելով Դմիտրի Ռիբոլոբլովի հաշիվները: Հետագայում, սակայն, վերադաս դատարանները փոխել են որոշումը:

1-6

7. Մեծահարուստ Ռոման Աբրամովիչի և նրա նախկին կնոջ բաժանման պատճառը Աբրամովիչի սիրավեպն էր Դարյա Ժուկովայի հետ: Աբրամովիչի հետ 16 տարի համատեղ ապրած կինը ամուսնալուծությունից հետո ստացել է 300 մլն դոլար:

1-7

8. Միխայիլ Ֆրիդմանի և նրա նախկին կնոջ՝ Օլգայի, ամուսնալուծության մասին շատ տվյալներ հայտնի չեն: Նրանք ծանոթացել են ուսանողական տարիներին, համատեղ ապրել են 10 տարի:

1-8

9. Ալեքսեյ Մորդաշովը, ով առաջին կնոջ՝ Ելենայի հետ ծանոթացել է բուհում, ամուսնալուծվել է 1996թ.: Ամուսնալուծությունից հետո նրա կինը բավական մեծ գումար ստացավ:

1-9

10. Վլադիմիր Սլուցկերը կնոջից ամուսանլուծվել է 2009թ.: Նրա կինը՝ Օլգան, դատական գործընթացի արդյունքում ստացել է Լոնդոնում գտնվող 3 հարկանի էլիտար բնակարանի կեսը, որը գնահատվում է 65 մլն դոլար:

1-10

11. ՌԴ պետդումայի մի խումբ պատգամավորներ ամուսնալուծվեցին 2013թ. ձմռան և գարնան ամիսներին՝ իրենց եկամուտների մասին զեկույցները ներկայացնելուց օրեր առաջ:

1-11

12. Ռուստամ Տարիկոն, ում կարողությունը գնահատվում է 1.75 մլրդ դոլար, անուսնալուծվել է 2009թ.: Հայտնի չէ, սակայն, թե ինչպես են նախկին ամուսինները  կիսել կարողությունը:

1-12

13. «Ռոսգոստրախ» ընկերության գլխավոր տնօրեն Դանիել Խաչատուրովը ամուսնալուծվել է 2007թ., օգոստոսին: Նախկին կինը՝ Աննա Խաչատուրովան, դատական գործընթացների արդյունքում չկարողացավ ստանալ ամուսնու կարողության կեսը, որը այն ժամանակ գնահատվում էր  1.3 մլրդ դոլար: Աննա Խաչատուրովան ստացավ միայն ալիմենտներ: Ի դեպ, Դանիել Խաչատուրովի կարողությունն այժմ գնահատվում է 2.4 մլրդ դոլար:

1-13

14. Անատոլի Չուբայսն ու Մարիա Վիշնեվսկայան ամուսնացած էին 1990 թվականից, սակայն 2012թ. համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Ա. Չուբայսը սիրահարված է լրագրողուհի, ռեժիսոր Ավդոտյա Սմիրնովային: Հետագայում այդ տեղեկությունները հաստատվեցին. Անատոլի Չուբայսը նշանվել էր Ավդոտյա Սմիրնովայի հետ: Ի դեպ, Մարիա Վիշնեվսկայան Ա. Չուբայսի երկրորդ կինն էր:

1-14

15. Բորիս Բերեզովսկին ամուսնալուծվել է 2011թ., հուլիսին: Նրա նախկին կինը՝ Գալինա Բիշարովան, ստացել է 160-350 մլն դոլար: Նշենք, որ Գալինա Բիշարովան Բորիս Բերեզովսկու երկրորդ կինն էր:

16

16. «Capital group» ընկերության հիմնադիր Վլադիսալավ Դորոնինն ու հայտնի սևամորթ մոդել Նաոմի Քեմբելը ամուսնալուծվել են ամուսնությունից 5 տարի անց՝ 2013թ., գարնանը:

1-17

 

 Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս