«Դա այլ օպերա է». Աղվան Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ ժամանակն է Մարտի 1-ի քաղաքական էջը փակելու համար: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Աղվան Վարդանյանն ասաց, թե իր կարծիքով՝ Մարի 1-ի տասը զոհերի հարազատների, տասնյակ տուժածների փոխհատուցման խնդիրը պետք է կարգավորվի, համապատասխան աջակցություն ցուցաբերվի:

Անդրադառնալով ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությանը, թե բացի ՀԱԿ-ից ու «Ժառանգությունից», քաղաքական մյուս ուժերը մեղավոր են մարտի 1-ի գործի կոծկման մեջ, Աղվան Վարդանյանն ասաց, թե Արզումանյանն այս հարցում չարաչար սխալվում է: Նա նշեց, թե պատգամավորի ելույթից հետո իրենք միասին երկար զրուցել են, ու ինքը հստակ մեղադրանք, թե ՀՅԴ-ն մեղավոր է Մարտի մեկի համար, Արզումանյանից չի լսել:

«Մեղադրանք չի կարող լինել ՀՅԴ-ի հասցեին: Դեռ որևէ փաստարկ, որևէ հիմք, հիմնավորում մեղադրելու ես չեմ տեսնում: Համաձայն չեմ: Միակ դրվագը, որի մասին խոսվել է նախկինում, այն է եղել, թե Մարտի 1-ից հետո Դաշնակցությունը կոալիցյաի մեջ է եղել, բայց դա այլ օպերա է: Ես այդ հատվածը չեմ սլել, բայց երբ զրուցում էինք նրա հետ, կարծես թե փոխադարձ հասկացողության եկանք: Ես հարգում եմ Ազումանյանին, բայց բաներ կան, որ առավել ևս ՀՅԴ-ին երբեք չեն կարող կպնել: Տարօրինակ է՝ մեղադրում են կոծկման մեջ, ի՞նչ մեղադրանք կարող է լինել: Նիկոյանի ղեկաված հանձնաժողովում մեր ներկայացուցիչն աշխատել է գիշեր ցերեկ, մենք փորձել ենք հարցերի պատասխանները գտնել, կիսատ մնացած հարցերում մենք հատուկ կարծիք ենք գրել, որտե՞ղ պիտի կոծկելու մեջ մեղադր՞եր…. այնպես որ, Արզումանյանը չարաչար սխալվել է, երբ ասել է, թե կոծկման համար մեղավոր ենք»,- ասաց Ա. Վարդանյանը:

Նա նշեց նաև, թե իշխանական կոալիցայի մեջ լինելը այդ տարիներին դեռ չի նշանակում, որ Դաշնակցությունը Մարտի 1-ի գործը կոծկելու կողմնակից է եղել:

Տեսանյութեր

Լրահոս