«Էրեբունի» ՔԿՀ-ն շուտով կդադարի գործե՞լ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» նախօրեին գրել էր, որ մի շարք ՔԿՀ-ներում դատապարտյալների ակտիվ տեղափոխություններ են սկսվել։ «Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ շուտով կդադարի գործել «Էրեբունի» ՔԿՀ-ն։ Այնտեղ երեկվա դրությամբ մոտ 30 դատապարտյալներ կային։
«Ժողովուրդը» փորձեց ՀՀ արդարադատության նախարարության ՔԿՀ-ների վարչության հանրային կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանից պարզել, թե ինչով է պայմանավորված ՔԿՀ-ն փակելու որոշումը։ Ղլեչյանը, սակայն, ասաց, թե նման բան չկա։
Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։