Բաժիններ՝

ՌԴ-ում անցկացվող մասշտաբային զորավարժություններին մասնակցում է 150.000 զինծառայող

Vesti.ru-ի փոխանցման՝ Արևմտյան ու Կենտրոնական ռազմական օկրուգներում անցկացվող զորավարժություններին մասնակցում է մոտ 150.000 զինծառայող, ավիացիայի ավելի քան 200 միավոր, որից 90-ը՝ ինքնաթիռ, 880 տանկ, մինչև 80 ռազմանավ: Սյդ զորավարժությունները սկսվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով:

Զորավարժության անցկացման նպատակը զորքերի մարտունակությունը ստուգելն է: Զորավարժությունների ընթացքը վերահսկում է անձամբ Վլադիմիր Պուտինը: Խոսքը դեռ գնում է զորավարժության առաջին փուլին, իսկ երկրորդ փուլը մեկնարկելու է վաղը: Դրա ժամանակ իրականացվելու են մարտավարական մի շարք առաջադրանքներ: Ընդհանուր առմամբ, զորավարժություններում ներգրավված է ավելի քան 1200 միավոր ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս