Երևանի կանգառներում անթույլատրելի վայրում կայանում են տաքսիներ, որի հետևանքով տեղի են ունենում վթարներ. հայտարարություն
![](https://168.am/wp-content/uploads/2014/02/kangar.jpg)
Երեւանի հանրային տրանսպորտի կանգառների մեծ մասում անթույլատրելի վայրում կայանում են տաքսիներ, որի հետեւանքով տեղի են ունենում վթարներ, բախումներ եւ անհարկի նյարդային իրավիճակներ:
«Այս հանցավոր անգործության համար պատասխանատու է Երեւանի կոռումպացված քաղաքապետարանը։ Անձնական պատասխանատվություն են կրում քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ հայտնի կոռումպացված տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, ինչպես նաեւ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։
Այս բոլոր կառույցները տարիներ շարունակ ի վիճակի չեն ապահովել հանրային տրանսպորտի բնականոն կայանումը կանգառներում։
Կոռումպացված քաղաքապետարանի բոլոր հանցագործությունները փաստագրվում են ֆեյսբուքյան խմբում՝ տվյալ պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար»,-ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը