Յանուկովիչին չօգնեցին ո՛չ միլիարդները, ո՛չ էլ օլիգարխները. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Արչևանի» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ երբ Յուլյա Տիմոշենկոն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել էր Վրաստան, Պուտինն այդ մասին նկարահանել է պոռնոգրաֆիկ ֆիլմ.
«Ինձ և Յուլյա Տիմոշենկոյին կապում է վաղեմի բարեկամությունը: 2004 թվականին նա վարչապետի կարգավիճակով առաջին պաշտոնական այցն իրականացրեց Վրաստան: Ընդ որում, եթե հիշում եք, Պուտինը պատվիրել էր պոռնոգրաֆիկ ֆիլմ նկարահանել իմ և Յուլյայի մասին, ինչը բավական նյարդայնացել էր Տիմոշենկոյին:
Այժմ նա բանտից վերադարձել է այլ Ուկրաինա: Ուկրաինայում կա 30 օլիգարխ: Սա այն բանի վառ օրինակն է, որ օլիգարխները, միլիարդները, գումարները չեն օգնում: Յանուկովիչին չօգնեցին ո՛չ փողերը, ո՛չ միլիարդները, ո՛չ օլիգարխները: Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, պետք է դաս լինի բոլոր համար: Այսօր Ուկրաինայի փողոցներում կանգնած են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, և դա մոռացության չի մատնվի»:
Հիշեցնենք, որ բրիտանական Financial Times թերթը գրել է, որ Վիկտոր Յանուկովիչի ընտանիքի ունեցվածքը կազմում է 12 միլիարդ դոլար: