Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերում նվաճած մեդալների քանակով հաղթել է Ռուսաստանը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` այսօր Սոչիում ավարտվեցին 22-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը: Վերջին մրցավեճը հանդիսացավ տափօղակով հոկեյի եզրափակիչը, ուր մրցում էին Կանադայի ու Շվեդիայի հավաքականները: Կանադան հաղթեց 3:0 հաշվով (1:0, 1:0, 1:0):
Մեդալների ընդհանուր քանակով առաջատարը Ռուսաստանն է, որի հավաքականը ռեկորդ սահմանեց նվաճած թե´ ընդհանուր, թե´ ոսկե մեդալների քանակով: Բացի այդ, նա նվաճած մեդալների քանակով գերազանցեց մեկ օլիմպիական խաղերում ԽՍՀՄ-ի հավաքականի ցուցանիշը:
Ռուսաստանի հավաքականը Սոչիում ընդհանուր առմամբ նվաճեց 33 մեդալ, որից 13-ը` ոսկի, 11-ը` արծաթ և 9-ը` բրոնզ: 4 տարի առաջ Վանկուվերում անցկացված Ձմեռային օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականը գրավել էր միայն 11-րդ տեղը (3 ոսկի, 5 արծաթ, 7 բրոնզ): Դրանցում հաղթել էր Կանադայի հավաքականը (14 ոսկի, 7 արծաթ, 5 բրոնզ):
Ընդհանուր առմամբ, Սոչիի օլիմպիական խաղերում մեդալներ նվաճեցին 26 երկրի մարզիկներ: Ստորև ներկայացվում են տվյալ երկրները` իրենց ցուցանիշներով.
1 – Ռուսաստան – 13 (ոսկի), 11 (արծաթ), 9 (բրոնզ)
2 – Նորվեգիա – 11, 5, 10
3 – Կանադա – 10, 10, 5
4 – ԱՄՆ – 9, 7, 12
5 – Նիդերլանդներ – 8, 7, 9
6 – Գերմանիա – 8, 6, 5
7 – Շվեյցարիա – 6, 3, 2,
8 – Բելառուս – 5, 0, 1
9 – Ավստրիա – 4, 8, 5,
10 – Ֆրանսիա – 4, 4, 7,
11 – Լեհաստան – 4, 1, 1,
12 – Չինաստան – 3, 4, 2,
13 – Հարավային Կորեա – 3, 3, 2,
14 – Շվեդիա – 2, 7, 6,
15 – Չեխիա – 2, 4, 2,
16 – Սլովենիա – 2, 2, 4,
17 – Ճապոնիա – 1, 4, 3,
18 – Ֆինլանդիա – 1, 3, 1,
19 – Մեծ Բրիտանիա – 1, 1, 2,
20 – Ուկրաինա – 1, 0, 1,
21 – Սլովակիա – 1, 0, 0,
22 – Իտալիա – 0, 2, 6,
23 – Լատվիա – 0, 2, 2,
24 – Ավստրալիա – 0, 2, 1,
25 – Խորվաթիա – 0, 1, 0,
26 – Ղազախստան – 0, 1, 0: