Բաժիններ՝

Բանկերը գնել են 88.7 և վաճառել 112.6 միլիոն դոլար

Փետրվարի 17-21-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 88,790,356 ԱՄՆ դոլար 411.38 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 112,695,864 ԱՄՆ դոլար 412.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 28,310,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 412.59 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 485,064 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 412.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,029,051 EUR 563.58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 9,239,399 EUR 567.31 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

RUB

Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 673,647,094 ՌԴ ռուբլի 11.56 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և  վաճառվել 102,800,318 ՌԴ ռուբլի 11.70 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս