Մոսոն կենդանի՞ է. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. Քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո (սպանվել է հունվարի 27-ին) կալանավորվեցին Իսրայել Սարգսյանն ու Տիգրան Ասատրյանը։
Վերջինիս՝ Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի հետ «Հայկական Ժամանակի» հետ զրույցում մասնավորապես նշել է, թե վերոնշյալ սպանության հետ որևէ առնչություն ունենալը Տիգրան Ասատրյանի համար զավեշտալի կարելի է համարել, քանի որ բոլորը գիտեն, որ նա հանդիսանում էր սպանված Արթուր Սաֆարյանի դստեր կնքահայրը. «Նրանք շատ ջերմ հարաբերությունների մեջ են եղել։ Մինչ օրս իմ պաշտպանյալը ծանր է տանում Արթուր Սաֆարյանի հետ պատահածը՝ համարելով, որ իր ընտանիքի վրա են ձեռք բարձրացրել։
Իսկ Մովսեսի (ըստ ոստիկանության, Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, որից հետո սպանել է նրան։ Ի դեպ, դին դեռևս չի հայտնաբերվել-հեղ.) հետ Տիգրան Ասատրյանը, որքանով որ գիտեմ, առնչություն չունի։ Ուղղակի ինձ համար տարօրինակ է՝ նախաքննական մարմնի կողմից ներկայացված ինձ հասանելիք փաստաթղթերից կարող եմ ենթադրել, որ Մովսեսը կենդանի է, նա մահացած չէ և նրան հարցեր տալու հնարավորությունը, կարծում եմ, հետագայում բոլորը կունենան»,- հայտարարել է Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլիբեկյանը։
Ավելի մանրամասն կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։